Ռեստորան

Զանգեզուրյան խոհարարական ավանդույթի վերածնունդ Գորիսում գտնվող «Միրհավ» ռեստորանը Ձեզ հրավիրում է Զանգեզուրյան ավանդական խոհանոցի նոր աշխարհ: «Միրհավ» ռեստորանում մենք ջանում ենք պահպանել հայկական մշակույթի խոհարարական ավանդույթները և հրամցնել մեր հյուրերին: Մեր ուտեստները պատրաստվում են թարմ մթերքից: Մեր ճաշացանկը կազմված է մեծ սիրով: Վայելեք ձեր օրը, համտեսեք հայկական խոհանոցի համով ճաշացանկից եվ լսեք այդ ճաշատեսակների մասին պատմություններ: Աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը` հայերը, շատ բարձր են գնահատել իրենց բազմահարուստ խոհանոցի ավանդույթները: Հազարամյակներ շարունակ մեր նախնիները բնակվել են միմյանցից կտրված գյուղերում: Արդյունքում էլ ստացվել է մեր խոհանոցի ամենաբնորոշ առանձնահատկությունը` բազմազանությունը. ինչպես որ մեր լեզուն է հարուստ բարբառներով, այնպես էլ մեր խոհանոցն է հարուստ տարածաշրջանային տարբերություններով:


ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ 

Աղցան «Կարմիր լոբով»
Երկար ու մարմադ կրակի վրա եփված Գորիսի կարմիր լոբի, համեմված սոխով, սամիթով եվ համեմունքներով:: Մատուցվում է Սառը

Ավելուկով աղցան
Չոր ավելուկ, սոխ, սխտոր եվ ընկույզ: Մատուցվում է սալորաչրով եվ համեմունքներով:

Միրհավ
Նրբորեն համեմված հորթի միս համեմված սոխով, սերուցքով և հայկական համեմունքներով: Մատուցվում է տապակած բանջարեղենի հետ:

Իշխան Ձուկ
Թարմ Իշխան ձուկ բանջարեղենով` շոգեխաշած: Մատուցվում է տաք վիճակում:

Փախլավա
Փխրուն նուրբ խմոր, շերտ շերտ դասավորված բեզեով եվ դարչինով համեմված ընկույզով: Վրան առատ լցված Գորիսի անարատ մեղր: