Ջերմության, մաքրության, համեղ խոհանոցի և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այստեղ ձեր անցկացրած ժամանակը կլինի հաճելի և հագեցած:
Հին մասնաշենքում գտնվող ընդարձակ երկտեղանոց լյուքս համարն ունի 45 քառ. մ մակերես: Պատերից մեկի վրա երևում է բնական քարի շարվածքը, որը բնորոշ է հին Գորիսի ճարտարապետությանը։ Ինտերիերում օգտագործված է նախորդ դարի կահույք, հայկական գորգեր և ձեռագործ կարպետներ։ Համարն ունի ընդարձակ լոգասենյակ՝ հիգիենայի բոլոր անհրաժեշտ պարագաներով։