Հյուրանոցի 2013 թվականին կառուցված նոր մասնաշենքի բոլոր համարները լյուքս և կիսալյուքս դասին են:
Հին և նոր մասնաշենքերի հիմնական տարբերությունն այն է, որ նորի բոլոր համարներում առկա են հարմարավետ պատշգամբներ, որտեղ կարելի է նստել, մի գավաթ սուրճ կամ թեյ ըմպել և զմայլվել քաղաքի վրա բացվող հիանալի տեսարանով, ինչպես նաև տարվա բոլոր եղանակներին իրենց գեղեցկությամբ աչքի ընկնող լեռներով։ Հյուրանոցի կիսալյուքս բոլոր համարներում կան LCD հեռուստացույցներ, լոգախցիկներ՝ հիգիենայի բոլոր անհրաժեշտ պարագաներով: Համարները կահավորված են փայտյա կահույքով՝ գրասեղան, աթոռներ, հնաոճ, բայց խնամքով նորոգված զգեստապահարան, մահճակալներ և դրանց կից գեղեցիկ խճանկարով զարդարված պահարանիկներ։