Ստանդարտ Մեկտեղանի

Հյուրանոցում անցկացրած ամբողջ ժամանակահատվածում տանը գտնվելու զգացողությունը կուղեկցի ձեզ:

Այս ոչ մեծ, բայց հարմարավետ մեկտեղանի համարում ձեզ համար ստեղծված են բոլոր հարմարությունները, այդ թվում՝ շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, կաբելային հեռուստատեսություն և Wi-Fi կապ: Անշուշտ, ձեր տրամադրության տակ են զանազան պարագաներ՝ սրբիչներ, մեկանգամյա օգտագործման հողաթափեր և այլն: Բայց գլխավոր առավելությունն այստեղ, անկասկած, ձեր անհատական պատշգամբից բացվող հիասքանչ տեսարանն է: